ArmLur.am-ի հետ զրույցում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը, անդրադառնալով ներքաղաքական խմորումներին, մասնավորապես՝ Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության մասին խոսակցություններին, նշում է՝ ինքը չի հավատում, թե ՔՊ-ում մրցակցություն կա։
«ՔՊ-ում ամեն ուսապարկ իր ձևը, տեղն ու քաշն ունի, չի կարող իրենց մեջ մրցակցություն լինել, բացառվում է»,-ասում է Մկրտչյանը։
Աննա Մկրտչյանը խոսել է նաև ԱԳ նախարարի այսօրվա հայտարարության մասին, թե Ցեղասպանությունն արտաքին քաղաքական օրակարգում առաջնահերթություն չէ։
«Ինչու պետք է նա գար, նման հայտարարություն աներ, նոր մենք հասկանայինք, որ այս մարդիկ կապ չունե՞ն Ցեղասպանության հետ: Այդ մարդը չի հերքել իր գործակալական անցյալը, հիմա պետք է Ցեղասպանության ճանաչման ջատագով դառնա՞ր»,-նշում է զրուցակիցը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան