Այսօր Հայաստանի Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է: Մեծազնիվ հայորդու կերպարը հավերժ կմնա հայ ժողովրդի հիշողության մեջ որպես լուսավոր պատկեր:Մոնթե Մելքոնյանը ծնվել է 1957 թվականի նոյեմբերի 25-ին ԱՄՆ-ում,եղեռնի ճիրաններից փրկված և Կալիֆորնիայի Վայսելիա քաղաքում հանգրվանած հայի ընտանիքում: Իր ողջ գիտակից կյանքում նա պայքարեց հայերի իրավունքների,հայոց ցեղասպանության ճանաչման և մեր հայրենիքի վերատիրման համար,թեև հնագիտության պրոֆեսոր էր և տիրապետւմ եր 8 լեզուների: 1980 թվականից անդամագրվելով Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակին՝ կարճ ժամանակում դարձավ նրա ղեկավարներից մեկը:1981 թվականին նրա մասնակցությամբ կազմակերպվեց հայտնի “Վան” գործողությունը,որը Հ.Ա.Հ.Գ.Բ.-ին հասցրեց իր պատմության գագաթնակետին:1981-ի նոյեմբերի 11-ին Ֆրանսիայի Օրլի օդանավակայանում Մոնթեն ձերբակալվեց կեղծ անձնագիր և ատրճանակ կրելւ մեղադրանքով: Նա սկզբում դատապարտվեց 4 ամսվա ազատազրկման,իսկ ավելի ուշ դատարանը որոշեց վտարել նրան Ֆրանսիայից: դատարանում Մոնթեն հայտարարեց՝ “Բոլոր հայերը կեղծ անձնագրեր են կրում՝ֆրանսիական,ամերիկյան,դրանք կեղծ կլինեն այնքան ժամանակ,քանի դեռ դրանք հայկական չեն…” :1985-ին նա նորից կեղծ անձնագրով մտավ Ֆրանսիա և մի քանի ամիս անց նորից ձերբակալվեց “ահաբեկչություն” կազմակերպելու մեղադրանքով: Մոնթեն բանտից դուրս եկավ 1989 թվականի հունվարի 16-ին և մի քնաի տարի տարբեր երկրներում դեգերելուց հետո՝ ժամանեց Հայաստան,որտեղ արդեն սկսվել եր Արցախյան ազատագրական պայքարը: Այստեղ նա ընդունեց Ավո կեղծանունը և 1991 թվականի սեպտեմբերին մեկնեց Արցաղ:1992 թվականին Վազգեն Սարգսյանի առաջարկով ստանձնեց Մարտունու շրջան շտաբի պետի պարտականությունը: Այստեղ կարճ ժամանակում նա շահեց բնակչության սերն ու հարգանքը,իր անկեղծությամբ ու մաքրությամբ: Նրա ղեկավարությամբ Մարտունին դարձավ ամենապաշտպանված ու ամենամարտունակ շրջանը:1993-ի մարտ-ապրիլ ամիսներին նրա ղեկավարությամբ ազատագրվեց նաև Քարվաճառը:1993-ի հունիսի 12-ին Մոնթեն և իր ընկերները Մարզիլի գյուղի մոտ հանդիպում են զրահամեքենայի: Կարծելով հայեր են՝մոտենում են,պարզվում է ազերիներ են: Սկսվում է փոխհրաձգություն,որի արդյունքում սպանվում են Մոնթեն և ընկերը՝ Սարիբեկը:Մոնթեի խոսքերն են. “Ես երդում տված եմ և կպատկանեմ մեկ մարդու, այդ մարդը Հայրենիքի ազատության զինվորն է։ Իմ նպատակն է կռվել Արցախի հաղթանակի համար, հանուն որի կյանքս ալ անգամ չեմ խնայե։ Ես երդում տված եմ. Արցախը իմ առաջին պայքարը չէ, և վստահ եմ, որ վերջինը չի ըլլա…”:0
Այսօր Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ