Հայաստանը կհյուրընկալի կենսաբազմազանության COP17 միջազգային կլիմայական համաժողովը: 65 ձայնով Հայաստանն ընտրվել է որպես Կենսաբազմազանության կողմերի համաժողովի հյուրընկալող երկիր: Այս մասին հայտնում է Շրջակա միջավայրի նախարարությունը։
Միջոցառումը նվիրված է բնապահպանական խնդիրների քննարկմանը, կլիմայի փոփոխությունը դադարեցնելու և կենսաբազմազանությունը պաշտպանելու համար համաձայնեցված լուծումներ գտնելուն: