Սուսերամարտի Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Յանա Եգորյանը ՌԻԱ «Նովոստիին» հայտնել է, որ մի խումբ անձանց գործողությունների արդյունքում իր մեքենան լրջորեն վնասվել է: Մարզուհին դիմում է ներկայացրել ոստիկանություն։
«Դեպքը տեղի է ունեցել 2 օր առաջ, մի բնակարանի պատուհանից օղու և կոնյակի շշեր են նետվել մեքենայի ուղղությամբ: Իմ մեքենայի կողքին ևս մեկ մեքենա կար, որը ևս վնասվել է:
Ես դիմում գրեցի ոստիկանություն, այն ընդունվեց: Նրանք ասացին, որ 10 օրից ես իրենցից փոստով (պաշտոնական) նամակ կստանամ։ Վնասը բավականին մեծ է, իսկ մեղավորները չեն հայտնաբերվել։
Հասկանալի չէ, թե ով է նետել շշերը, 25 հարկանի շենք էր, այնպես որ այդ շշերը կոնկրետ իմ մեքենայի վրա չին ուղղված:
Հուսամ՝ մեղավորները կհայտնաբերվեն»,- ասել է Եգորյանը։
Եգորյանը 2016 թվականի Օլիմպիական խաղերի հաղթող է սուսերամարտի անհատական և թիմային մրցումներում։
Էմմա Մարտիրոսյան