Հայաստանի ծանրամարտի պատանիների հավաքականի անդամները հերթական մեդալներն են նվաճել Եվրոպայի ընթացիկ առաջնությունում:
Լեհաստանում ընթացող ծանրամարտի Մ20 և Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնության մինչև 23 տարեկանների 89 կգ քաշային մարզիկների պայքարում Հայաստանն ուներ երկու ներկայացուցիչ` Մնացական Աբրահամյանը և Սուրեն Գրիգորյանը:
Մնացական Աբրահամյանը պոկեց 152 կգ և հրեց 191 կգ: Երկամարտի 343 կգ արդյունքով նա Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է:
Սուրեն Գրիգորյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 157 կգ: Այս ձևում նա նվաճեց փոքր ոսկե մեդալ: Հրելով 193 կգ` Սուրեն Գրիգորյանը նվաճեց նաև փոքր ոսկե մեդալ:
Երկամարտի 350 կգ արդյունքով Սուրեն Գրիգորյանը դարձավ Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր: