ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Բենիկ Եղիազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զրկված լինելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից, 2024 թվականի հուլիսի 12-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում, Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին վարել է «Մերսեդես» մակնիշի 07VV099 հ/հ. ավտոմեքենան և հասնելով Նոր Երզնկա բնակավայրի վարչական տարածքի մոտ՝ նկատել ու հարկադրաբար կանգնեցրել է իրեն վազանցող Մասիս Վլադիմիրի Մարկոսյանի կողմից վարած «Մերսեդես» մակնիշի 18 MA 181 հ.հ. ավտոմեքենան։
ArmLur.am-ի տեղեկություններով՝ մեքենան վարելու հարցի շուրջ տղամարդիկ վիճաբանել են, և Բ․ Եղիազարյանը Մ. Մարկոսյանին խուլիգանական դրդումներով սպանելու՝ այն է կյանքից զրկելու նպատակով, իր ձեռքում եղած դանակով հարվածել է նրա կրծքավանդակին՝ վերջինիս առողջությանը պատճառելով ծանր վնաս` կյանքին վտանգ սպառնացող։
Հանցագործությունն իր կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցվել:
Քնար Մանուկյան