
2026 թվականին պատմության մեջ առաջին անգամ Հայաստանն ընդունելու է հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը:
ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը մարզական կարևոր ստուգատեսին ընդառաջ hրաձգության Եվրոպայի ֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Ռատների հետ քննարկել է նախապատրաստական ամբողջ ընթացքը:
Ծառուկյանը նշել է` հայկական սպորտն իր արդյունքներով բազմիցս ապացուցել է, որ պատրաստ է ընդունել ամենաբարձր մակարդակի մրցաշարեր ու հպարտության պահեր պարգևել հայ ժողովրդին:
Մանրամասները` տեսանյութում: