ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ արժեն Երևան-Մոսկվա ավիատոմսերը՝ նոյեմբերի 1-ից 5-ն ընկած ժամանակահատվածում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշնան վերջին ամսին՝ նոյեմբերին, Երևան-Մոսկվա թռիչքուղու ավիատոմսերի արժեքը կտրուկ աճել է:

Ինչպես գրել էր ArmLur.am-ը, հոկտեմբեր ամսվա վերջին օրերին ավիատոմսերի արժեքը տատանվում էր 62.000-ից մինչև 90.000 դրամի սահմաններում, սակայն այսօր՝ նոյեմբերի 1-ին SuperKassa ավիաընկերությունում 28 ժամ 50 րոպե ոչ ուղիղ թռիչքը արժե 70.120 դրամ, 27 ժամ 5 րոպե կրկին ոչ ուղիղ թռիչքը՝ 95.220 դրամ, նույն ավիաընկերությունում 11 ժամ 30 րոպե թռիչքը կարժենա 101.430 դրամ:

Հաջորդ օրը՝ նոյեմբերի 2-ին, City.Travel ավիաընկերությունում 3 ժամ 20 րոպե ուղիղ թռիչքը կաժենա 151.420 դրամ:

Նոյեմբերի 3-ին՝ 25 ժամ 20 րոպե ոչ ուղիղ թռիչքը արժե 105.320 դրամ: SuperKassa ավիաընկերությունում 21 ժամ 10 րոպե ոչ ուղիղ թռիչքը 122.000 դրամ է, իսկ 19 ժամ 50 րոպե ոչ ուղիղ թռիչքը՝ 128.000 դրամ:

City.Travel ավիաընկերությունում 24 ժամ 20 րոպե ոչ ուղիղ թռիչքը 125.000 դրամ կարժենա, իսկ 3 ժամ 30 րոպե ուղիղ թռիչքը՝ 129.730 դրամ:

Եվ նոյեմբերի 5-ին 3 ժամ 20 րոպե ուղիղ թռիչքը FlyOne ավիաընկերությունում արժե 98.680 դրամ, SuperKassa-ում 6 ժամ 5 րոպե ոչ ուղիղ թռիչքը 115.330 դրամ է, իսկ 21 ժամ ոչ ուղիղ թռիչքը՝ 111.000 դրամ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս