ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 40 ՔՊ-ական մեղադրել է Անդրանիկ Քոչարյանին՝ խարդավանքներ հրահրելու համար․ մանրամասներ՝ ՔՊ նիստից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՔՊ գրասենյակում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է կուսակցության անդամների հետ, ներկա են եղել նաև իշխանական բոլոր պատգամավորները։

ArmLur.am-ին բացառիկ տեղեկություններ են հայտնի դարձել ՔՊ նախաձեռնող խմբի երեկվա նիստից։

ArmLur.am-ի տեղեկություններով՝ հանդիպման հիմնական օրակարգը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության և ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի պահվածքն է եղել հոկտեմբերի 15-ի ԱԺ լսումների ժամանակ, երբ նա վիրավորեց ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանին։

ArmLur.am-ի տեղեկություններով՝ երեկվա նիստին շուրջ 40 ՔՊ-ական ելույթ է ունեցել Անդրանիկ Քոչարյանի և Հովիկ Աղազարյանի վարքի հետ կապված։

ՔՊ-ականները Նիկոլ Փաշինյանին պատմել են, որ Անդրանիկ Քոչարյանը տևական ժամանակ է՝ տհաճ արտահայտություններ է հնչեցնում իր թիմակիցների վերաբերյալ, մշտապես կոնֆլիկտներ է ստեղծում, բոլորի հետ բղավելով է խոսում և ՔՊ խմբակցության բոլոր պատգամավորներին մեղսագրում է կոռուպցիայի մեջ թաթախված լիելու կամ անբարոյականության մեջ։

Երեկ ՔՊ նիստին մասնակիցները Նիկոլ Փաշինյանին ասել են, որ Անդրանիկ Քոչարյանը, լինելով այդ կարևոր հանձնաժողովի նախագահ, փոխարենը զսպվածություն ցուցաբերի, մշտապես կոնֆլիկտների մեջ է մտնում թե՛ իր թիմակիցների, թե՛ լրագրողների, թե՛ քաղաքացիների հետ։

Ահա այս բողոքները ներկայացնելուց հետո, ՔՊ-ականները նշել են, որ Անդրանիկ Քոչարյանը պետք է պաշտոնանկ արվի։

«Ժողովուրդ» օրաթերթը ավելի վաղ գրել էր, որ պաշտոնանկության նախաձեռնողները ՔՊ խմբակցության պատգամավորներ Հրաչ Հակոբյանը, Սիսակ Գաբրիելյանը, Վիլեն Գաբրելյանը և Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանն են։

Նշենք նաև, որ Անդրանիկ Քոչարյանը չի սպասել, որ թիմակիցներն իր դեմ դուրս կգան, իսկ նման դժգոհություններն իր հասցեին լսելուց հետո՝ նա պապանձվել է, որևէ կերպ չի արձագանքել։

ՔՊ երեկվա նիստին նաև խստորեն քննադատել են Հովիկ Աղազարյանին, որ վերջինս իրավապահ ու ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ լսումները վերածել է անձնական հարցերը լուծելու ժողովի։

Հովիկ Աղազարյանը ևս իրեն շատ վատ է զգացել ու չի իմացել՝ ինչ խոսի։

Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցել՝ այս ամենը շատ բարկացրել է Նիկոլ Փաշինյանին, ու ասել է՝ շատ տհաճ է, որ իր քաղաքական ուժի ներսում նման միջադեպեր են լինում, իսկ ինքը տեղյակ չէր եղել։

Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարել է, որ Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցը թողնում է պատգամավորների որոշմանը, վերջիններս էլ ասել են, որ իրենք խմբակցության նսիտ կանեն, կորոշեն Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցը, իսկ Հովիկ Աղազարյանի մասով քանի վարույթ կա հարուցված, թող իրավապահ համակարգը որոշվի։

Հաջորդ շաբաթ, կարելի է ասել, թեժ է լինելու, ՔՊ-ն պետք է այս հարցով խմբակցության նիստ անի, և մեր տեղեկություններով, ՔՊ-ում հակված են հեռացնել Անդրանիկ Քոչարյանին։ Վերջինս էլ ասել է, որ եթե իրեն պաշտոնանկ անեն, ապա մանդատը վայր է դնելու։

Մանրամասները՝ տեսանյութում։




Լրահոս