
Նոյեմբերի 1-ին, ժամը 13:42-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գառնի գյուղի Բանավան փողոցում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Գառնու կամավորական հրշեջ-փրկարարկան խմբից մեկ կամավոր։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:24-ին, մարվել՝ 14:31-ին: Այրվել է «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան։