
Միսաք Մանուշյանի ստեղծվելիք կիսանդրին իր պատվանդանով նախատեսվում է տեղադրել նրա անունը կրող այգում, որի հիմնարկեքի արարողությունը տեղի կունենա 2025 թվականին: Հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Հայտատուներից պահանջվում է պատրաստել արձանի մանրակերտը, լուսանկարել մանրակերտը երեք դիրքից և, անհրաժեշտ հայտաձևն ուղարկելով համապատասխան էլ-հասցեին, փաթեթը ներկայացնել մրցույթին:
Հայտերը անանուն կներկայացվեն մրցութային հանձաժողովին, որից հետո տեղի կունենա մանրակերտերի ցուցադրությունը և գնահատումը:
Հաղթող ճանաչված հայտի հեղինակին կտրամադրվի դրամական պարգև, և մանրակերտի հիման վրա հուշարձանը կիրականացվի, իսկ երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած հայտատուներին կտրամադրվի խրախուսական մրցանակ (մրցույթը չչեղարկելու պարագայում):
Յուրաքանչյուր հայտատու կարող է ներկայացնել 1 մանրակերտի տարբերակ:
Մանրամասները՝ հղմամբ։