Քադաֆիի որդուն փտախտ է սպառնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի որդուն` Սեյֆ ալ Իսլամին, անհրաժեշտ է աջ ձեռքի մատերի անհապաղ անդամահատում, քանի որ բժիշկները նրա մոտ հայտնաբերել են գանգրենա` փտախտ,- հաղարդում է Reuters-ը:Սեյֆ ալ Իսլամին ձերբակալելուց հետո լիբիական հեռուստատեսությունը կադրեր էր հեռարձակել, որտեղ երևում էր, որ Սեյֆ ալ Իսլամի աջ ձեռքի երեք մատերը փաթաթված են: Շատ լիբիացիներ ասում էին, որ նրա մատերը կտրել են նրան բռնած զինվորականները:Հիշեցնենք, որ Սեյֆ ալ Իսլամը ձերբակալվել է շաբաթ օրը, Լիբիայի հյուսիսում`սահմանն անցնելիս: 




Լրահոս