ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

 

Երեկ հայտարարվեց, որ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմական հատվածի տանիքաշերտն ամբողջությամբ փոխարինվել է, հիմնանորոգվել է նաեւ շենքի տանիքը։ Այնտեղ տեղադրվել է ջրամեկուսիչ եւ պաշտպանիչ շերտ:

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ՝ ընտրություններին մասնակցելու համար ինչ է անհրաժեշտ կուսակցության համար։ Խնդրում եմ ասել տեղական ինքնակառավարման մարմինների եւ խորհրդարանական ընտրությունների  առանձնահատկություններն ու տարբերությունները։

Միքայել Փանոսյան (43 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ կուսակցության ստեղծման գործընթացում տարբերություններ առկա չեն։ Կուսակցությունները կարող են մասնակցել ինչպես խորհրդարանական, այնպես էլ ՏԻՄ ընտրություններին։ Բուն ընտրական գործընթացների վերաբերյալ առանձնահատկությունները նախատեսված են Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով։

«Կուսակցությունների մասին» ՀՀ օրենք

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ կուսակցության պետական գրանցումը կատարում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը` Արդարադատության նախարարությունը:

 

 

ԱԿՏԵՐ

ՀԱՐՑ. Վարչական ակտերը ո՞ր դեպքում եւ ի՞նչ ժամկետներում են ներկայացվում հարկադիր կատարման։

Մանուկ Արսենյան (28 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Դրամական պահանջները ներկայացվում են հարկադիր կատարման «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածին համապատասխան վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց հետո՝ եռամսյա ժամկետում, իսկ վարչական ակտի կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու դեպքում՝ հետաձգելու կամ տարաժամկետելու ժամկետի ավարտից հետո՝ եռամսյա ժամկետում:

Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի համաձայն՝ վարչական ակտը, որպես ընդհանուր կանոն, դառնում է անբողոքարկելի այն ուժի մեջ մտնելուց հետո՝ 2 ամսվա ընթացքում, վարչական բողոք չներկայացնելու դեպքում։

«Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի համաձայն՝ վարչական ակտը դառնում է անբողոքարկելի այն ուժի մեջ մտնելուց հետո՝ 2 ամսվա ընթացքում, վարչական բողոք չներկայացնելու դեպքում։

 




Լրահոս