Այսօր գրեթե յուրաքանչյուր ոք, ում գրպանում սմարթֆոն է, կարող է զբաղվել թրեյդինգով՝ արժեթղթերի առքուվաճառքով կամ պարզապես ներդրում անել։ Ուղղակի պետք է բացել սմարթֆոնը եւ տեսնել, թե ինչպես է որոշակի բաժնետոմսն «իրեն պահում» շուկայում։ Ապա՝ հավելվածի մի քանի հպումով դուք դառնում եք բաժնետոմսերի սեփականատեր։ Համաշխարհային միտումը հասել է Հայաստան:
«Թել-Սել» ԲԲԸ-ն, որը հանդիսանում է ՀՀ վճարահաշվարկային ծառայություններ մատուցող առաջատար ընկերություններից մեկը, այս տարվա սեպտեմբերի 18-ին ազդարարեց սովորական ոչ փաստաթղթային բաժնետոմսերի առաջնային թողարկումը՝ 1.54 մլրդ դրամ տեղաբաշխման ծավալով։ Մեկ բաժնետոմսի արժեքը սահմանվել է 400 ՀՀ դրամ, թողարկվել է 3.850 մլն հատ (ընկերության բոլոր բաժնետոմսերի 11%-ը): Այսպիսով՝ մինչեւ նոյեմբերի 30-ը (տեղաբաշխման ավարտը) «Բաց մի թողեք հեռանկարը» կարգախոսի ներքո ընկերությունը հնարավորություն է ընձեռնում յուրաքանչյուր քաղաքացու, անկախ նրանից՝ ֆիզիկական, իրավաբանական անձ է, թե օտարերկրյա ներդրող, դառնալ «Թել-Սել» ընկերության բաժնետեր։ Բաժնետոմսերի ձեռքբերումը պարզ է եւ արագ. Telcell Wallet հավելվածի օգտատերերի համար՝ ընդամենը մի քանի հպումով, կամ կապ հաստատելով տեղաբաշխողի (անդերրայթեր)՝ «Արմբրոկ» ներդրումային ընկերության հետ։ Մասնավորապես, Telcell Wallet-ում կարելի է գնել 1-ից (400 ՀՀ դրամ) մինչեւ 2250 բաժնետոմս (900,000 ՀՀ դրամ մեկ գործարքի համար), սակայն առաջին գնման դեպքում՝ առնվազն 10 բաժնետոմս: Մինչդեռ 900,001 դրամից ավելի բաժնետոմսեր մինչեւ 200 մլն. դրամ (500 հազ բաժնետոմս), հնարավոր է գնել միայն «Արմբրոկ»-ի գրասենյակում։ Տեղաբաշխման ժամկետի ավարտից հետո մեկ ամսվա ընթացքում թողարկողը դիմելու է «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ բաժնետոմսերը ցուցակելու համար։
«Մեր ընկերությունը 17 տարվա երկար ու պատասխանատու ճանապարհ է անցել մինչեւ բաժնետոմսեր թողարկելու որոշում կայացնելը։ Ֆինանսական ցանկացած ներդրումների հիմքում մարդկանց վստահությունն է, եւ մենք այդ վստահությունն այսօր ուզում ենք փոխանցել՝ նախ եւ առաջ ցույց տալով մեր անցած ճանապարհը, ընկերության կայուն աճն ու զարգացումը: Եվ սա միայն որպես սկիզբ. մենք մեր նոր բաժնետերերի համար նախատեսում ենք տարեկան շահույթի առնվազն 50%-ի տեղաբաշխում՝ որպես շահաբաժին (դիվիդենդ)»,-թողարկման մեկնարկն ազդարարող մամուլի ասուլիսին հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Արտյոմ Ղազարյանը։
Երբ համընկնում են բիզնեսի եւ
հանրության շահերը
«Տարեկան շահույթի 50% եւ ավելի շահաբաժինների (դիվիդենդ) տեղաբաշխում, տարեցտարի ապացուցված եկամտի կայուն աճ», – ահա հիմնական եւ առաջնահերթ առավելությունները, որ նշում է տեղաբաշխումն իրականացնող «Արմբրոկ» ներդրումային ընկերության գլխավոր տնօրեն Արամ Կայֆաջյանը։
Նրա խոսքով, այսօր Հայաստանում ներդրումների ուղղությունները դեռեւս բազմազան չեն՝ հիմնականում գումարներն ուղղվում են անշարժ գույքի ձեռքբերմանը, կամ վստահվում են բանկերին՝ ավանդների տեսքով։ Իսկ սա կարող է դառնալ լավ այլընտրանք միջին եւ միջինից բարձր եկամուտ ունեցող անհատների եւ կազմակերպությունների համար։
«Ընկերությունը նոր չէ. ունի վստահելի գործընկերոջ համբավ, որը վաստակել է իր 17-ամյա գործունեության արդյունքում։ Կարեւոր է, որ ընկերությունն ունի ապագայի զարգացման հստակ տեսլական եւ թիրախներ։ Եվ, հաշվի առնելով ընկերության լայնածավալ աճը՝ կարող ենք վստահաբար ասել, որ ապագա բաժնետերերը կարող են եկամուտ ստանալ ոչ միայն դիվիդենտների տեսքով, այլեւ՝ ըստ կանխատեսումների, ակտիվի գնի աճի շնորհիվ (բաժնետոմսի գնի աճ)», – հավելում է նա։
Այսպես, ինչպես նշվում է թողարկման ազդագրում, «Թել-Սել» ԲԲԸ ծառայությունների համար շուկա է հանդիսանում ՀՀ տարածքը։ Ներկայումս ավելի քան 2,3 մլն մարդ օգտվում է ընկերության ծառայություններից, ինչը վկայում է ԲԲԸ-ի՝ շուկայում առաջատար դիրքեր զբաղեցնելու մասին, իսկ Telcell Wallet հավելվածն ունի ավելի քան 1,9 մլն. ներբեռնում։ Վերջինս հնարավորություն է տալիս օգտվել 450+ ծառայություններից մեկ հավելվածում։ Ընկերության էկոհամակարգի պրոդուկտների հետ օրական միջինում 220 հազար հպումներ են իրականացվում։ Վերջին 3 տարիների ընթացքում գործընկեր կազմակերպություններից Telcell Wallet-ի միջոցով ստացված սպառողական վարկերի ընդհանուր գումարն աճել է 720%-ով: Ապագայում հավելվածը կլինի բացառիկ ֆինանսական հարթակ՝ բանկային ապրանքների համար, հավաստիացնում են Telcell-ում։