
Նոյեմբերի 1-ին, ժամը 15:17-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փոքր Պարնի գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է կուտակած անասնակեր։ Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։43-ին, մարվել՝ 23։20-ին։ Այրվել է մոտ 500 հակ անասնակեր։