
ԱՄՆ-ը առաջիկա օրերին ռազմավարական ռմբակոծիչներ կտեղափոխի Եվրոպա՝ ՆԱՏՕ-ում Վաշինգտոնի գործընկերների հետ համատեղ գործողություններ իրականացնելու համար։ Այդ մասին հայտնել է ԱՄՆ Զինված ուժերի Եվրոպական հրամանատարությունը։
«Եվրոպայում ռմբակոծիչների օպերատիվ խմբի տեղակայումը նախատեսվում է սկսել առաջիկա օրերին»,- ասված է հրամանատարության հայտարարության մեջ: