
Կազանում կայացած միության գագաթնաժողովից հետո ԲՐԻԿՍ-ի գործընկերոջ կարգավիճակ է ստացել 13 պետություն։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Հնդկաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«13 պետություն ընդունվել է որպես գործընկեր երկրիր, դա ԲՐԻԿՍ-ի երկրների հավաքական որոշումն էր»,- ասել է նա՝ հավելելով, որ գործընկեր երկրի կարգավիճակը տարբերվում է լիիրավ անդամակցությունից։
Հոկտեմբերի 22-24-ը Կազանում կայացավ ԲՐԻԿՍ-ի 16-րդ գագաթնաժողովը, որը դարձավ ասոցիացիայում Ռուսաստանի Դաշնության նախագահության առանցքային իրադարձությունը: