Ովքեր են 1000 խոշոր հարկատուների 2-րդ հնգյակում. ինչքան հարկ են վճարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն օրերս հրապարակել էր 2024 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը, որոնց կաղմից ՀՀ պետական բյուջե վճարվել է ավելի քան 1 տրիլիոն 323 միլիարդ 205 միլիոն դրամ։

ArmLur.am-ը նախօրեին հրապարակել էր 1000 խոշոր հարկատուների առաջին հնգյակի ցանկը։ Այժմ ներկայացնենք 1000 խոշոր հարկատուների 2-րդ հնգյակը։

Այսպիսով, 1000 խոշոր հարկատուների ցանկի հինգերորդ տեղում «Փրիթի Ուեյ» ընկերությունն է` ավելի քան 27 մլրդ դրամի հարկային մուտքով։ 2024 թվականի երկրորդ եռամսյակում ընկերությունը խոշոր հարկատուների ցանկում կրկին հինգերորդ հորիզոնականում էր` ավելի քան 17 մլրդ դրամ հարկային մուտքով։

Խոշոր հարկատուների ցանկի վեցերորդ տեղում «Ամերիաբանկ» ընկերությունն է` ավելի քան 20 մլրդ հարկային մուտքով։ 2024 թվականի երկրորդ եռամսյակում ընկերությունը խոշոր հարկատուների ցանկում կրկին վեցերորդ հորիզոնականում էր` ավելի քան 17 մլրդ դրամ հարկային մուտքով։

Ցանկի յոթերորդ տեղում «Սի Փի Էս Էներջի Գրուպ» ընկերությունն է` ավելի քան 17 մլրդ հարկային մուտքով։ 2024 թվականի երկրորդ եռամսյակում ընկերությունը խոշոր հարկատուների ցանկում ութերորդ հորիզոնականում էր` ավելի քան 9 մլրդ դրամ հարկային մուտքով։

Ցանկի ութերորդ տեղում «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերությունն է` ավելի քան 14 մլրդ դրամի հարկային մուտքով։ 2024 թվականի երկրորդ եռամսյակում ընկերությունը խոշոր հարկատուների ցանկում տասնչորսերորդ հորիզոնականում էր` ավելի քան 8 մլրդ դրամ հարկային մուտքով։

Իններորդ հորիզոնականում «Վիվա Արմենիա» ընկերությունն է` ավելի քան 14 մլրդ հարկային մուտքով։ 2024 թվականի երկրորդ եռամսյակում ընկերությունը խոշոր հարկատուների ցանկում յոթերորդ հորիզոնականում էր` ավելի քան 10 մլրդ դրամ հարկային մուտքով։

Խոշոր հարկատուների տասնյակը եզրափակում է «Սիթի» ընկերությունը, որը 2024 թվականի հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում ավելի քան 13 մլրդ հարկային մուտք է կատարել։ 2024 թվականի երկրորդ եռամսյակում ընկերությունը խոշոր հարկատուների ցանկում կրկին տասներորդ հորիզոնականում էր` ավելի քան 9 մլրդ դրամ հարկային մուտքով։

Էմմա Միքայելյան




Լրահոս