
Նոյեմբերի 2-ին՝ ժամը 15:13-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մեծ Մանթաշ գյուղի մոտակայքում այրվում են խոտածածկույթ և ծառեր:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:13-ին, մարվել՝ 16:52-ին:
Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ, ջերմահարվել են եղևնու և սոճու տնկիներ։