Նոյեմբերի 2-ին, ժամը 15:43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի անասնագոմերի մոտակայքում այրվում է դաշտ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ քաղաքի մոտակա սարալանջին այրվում է խոտածածկույթ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։24-ին, մարվել՝ 18։35-ին: Այրվել է մոտ 60 հա խոտածածկույթ. փրկարարները հրդեհաշիջում են իրականացրել մոտ 25 հա տարածքում։