Հայաստանում կցրտի 4-6 աստիճանով, լեռնային գոտիներում ձյուն կտեղա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի տարածքում նոյեմբերի 4-ին՝ հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում ձյան տեսքով։ Ինչպես տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից, նոյեմբերի 5-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

«Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 4-6-ին և´ գիշերը, և´ ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Երևանում նոյեմբերի 5-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 4-ին հնարավոր է կարճատև անձրև։

 




Լրահոս