Ֆինլանդիայի արտգործնախարարությունը նոտա է հղել ՌԴ ԱԳՆ-ին՝ Մոսկվայում Ֆինլանդիայի դիվանագիտական ներկայացուցչության ցանկապատի վնասման պատճառով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես STT գործակալությանը հայտնել է Ռուսաստանում Ֆինլանդիայի դեսպան Մարյա Լիիվալան, ուրբաթ օրը դիվանագիտական ներկայացուցչության ցանկապատին շվեդերեն մակագրվել է «Ալանդյան կղզիները մերն են» վերտառությունը, իսկ դեսպանատան տարածք ձվեր են նետվել:
Դեսպանի խոսքով՝ ոստիկանությունն արագորեն ձերբակալել է հինգ մասնակից անձանց:
Նա հայտնել է, որ Ֆինլանդիայի ԱԳՆ-ն այս հարցի վերաբերյալ նոյեմբերի 2-ին նոտա է հղել ՌԴ ԱԳՆ։