
Տեսանյութում Մ-2 միջպետական ճանապարհի՝ Սիսիանի տարածաշրջանն է («Զանգեր» կոչվող հատված)։ Ձյուն է տեղում։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ սպասարկող կազմակերպությունը կատարում է ճանապարհի մաքրման աշխատանքներ։
«Վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով», – նշված է հաղորդագրությունում։