ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում վաղաժամ քվեարկել է 78 միլիոն մարդ, այդ թվում՝ Բայդենն ու Հարրիսը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆլորիդայի համալսարանի ընտրական գործընթացների լաբորատորիայի տվյալների համաձայն՝ նոյեմբերի 5-ին ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններում նախնական քվեարկությանը մասնակցել է ավելի քան 78 միլիոն մարդ:

Շաբաթ օրը Ֆլորիդայի համալսարանի ընտրական գործընթացների լաբորատորիան հայտնել է, որ մոտ 70 միլիոն ամերիկացիներ արդեն քվեարկել են ԱՄՆ նախագահական ընտրություններում։ Տվյալների համաձայն՝ 36,5 միլիոն ամերիկացիներ վաղաժամ քվեարկել են անձամբ, իսկ 32,5 միլիոնը՝ փոստով։

Կիրակի հրապարակված տվյալների համաձայն՝ անձամբ է քվեարկել ավելի քան 42 միլիոն մարդ: Իսկ ավելի քան 35 միլիոն ընտրող քվեարկել է փոստով:

Նշենք՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ևս վաղաժամ քվեարկել է ամերիկացի առաջնորդի ընտրության համար, հայտնում են ամերիկյան հեռուստաալիքները։ ԱՄՆ փոխնախագահ, Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Քամալա Հարիսը ևս հայտնել է, որ արդեն փոստով քվեարկել է երկրի նախագահի ընտրությանը և նշել՝ կայանալիք նախագահական ընտրարշավը լինելու է «լարված»:




Լրահոս