
Նոյեմբերի 24-ին, ժամը 13.00-ին, ԳԱԶ-3110 մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մաշտոցի պողոտայի և Պուշկինի փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 21-ամյա մի աղջկա, այնուհետև բախվել անհայտ մակնիշի ավտոմեքենայի: Աղջիկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:Նույն օրը, ժամը 13.30-ին, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Նորքի 2-րդ զանգվածի Ուսանողական ավանում վրաերթի է ենթարկել տարեց մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: