
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է «Կրասնոդար»-«Օրենբուրգ» խաղի լավագույն ֆուտբոլիստ:
Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 14-րդ տուրի շրջանակում «Կրասնոդար»-ը, սեփական հարկի տակ ընդունելով «Օրենբուրգ»-ին, առավելության է հասել 4:0 հաշվով:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Էդուարդ Սպերցյանն այդ խաղում դարձել է գոլի հեղինակ ու ճանաչվել հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:
Այժմ «Կրասնոդար»-ը ռուսական Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում 1-ին տեղում է և ունի 36 միավոր: Երկրորդ տեղում 33 միավորով «Զենիթ»-ն է։