Իրավապահները շարունակում են բացահայտումները զորամասերում զինվորների կողմից թմրանյութ օգտագործելու դեպքերով: Այս տարի 7 զինվորի մասով որոշում է կայացվել եւ գործ է ուղարկվել դատարան, իսկ ուսումնասիրելով տվյալները՝ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ միայն 2023 եւ 2024 թվականի տվյալներով 24 պարտադիր ժամկետային զինծառայող կանգնել է դատարանի առաջ՝ բանակում թմրանյութ օգտագործելու համար:
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ Ներսիկ Հոխանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա պայմանագրային հիմունքներով զինվորական ծառայության մեջ գտնվելով ՀՀ ՊՆ Ն զորամասում, 2023թ. օգոստոսին Գեղարքունիքի մարզի Վարդենիս-Սոթք ավտոճանապարհի հարակից տարածքում գտնվող աղբանոցից վայրաճ եղանակով աճած Կանեփ տեսակի բույսի ցողուններից քաղելու եղանակով, առանց իրացնելու նպատակի ապօրինի ձեռք է բերել զգալի չափերի մարիխուանա տեսակի թմրանյութ, ապօրինի պահել է իր հագուստի գրպանում, որը խուզարկությամբ հայտնաբերվել է ոստիկանության ծառայողների կողմից:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Մանվել Արմենի Դավոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ ՊՆ ն զորամասի հրաձիգ, պարտադիր ժամկետային զինծառայող, կոչումով՝ շարքային, 2024 թվականի ապրիլի 2-ից ստացիոնար բուժման մեջ գտնվելով ՀՀ ՊՆ Ն զորամասում, 2024 թվականի մայիսի 21-ից մինչև նույն թվականի մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ քննությամբ չպարզված օրը, ՀՀ ՊՆ Ն զորամասի տարածքում ապօրինի գործածել է կաննաբինոիդների խմբին պատկանող թմրալկալոիդներ պարունակող թմրանյութ:
Ըստ ArmLur.am-ի տեղեկությունների՝ Գուրգեն Արայի Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ Ն պարտադիր ժամկետային զինծառայող, կոչումով՝ շարքային, գտնվելով արձակուրդի մեջ դեռևս քննությամբ չպարզված վայրում 2024 թվականի հոկտեմբերի 13-ից մինչև հոկտեմբերի 14-ն ընկած ժամանակահատվածում ապօրինի գործածել է կանաբինոիդների խմբին պատկանող, թմրակալոիդներ պարունակող թմրանյութ և 2023 թվականի հոկտեմբերի 15-ին թմրանյութ գործածած վիճակում փորձել է ներկայանալ ծառայության, սակայն դիտավորության մեջ ընդգրկված հանցագործությունը չի իրագործվել վերջինիս կամքից անկախ հանգամանքներով՝ 2024 թվականի հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12:10- անկախ հանգամանքներով՝ 2024 թվականի հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։10-ին Արտաշատի խճներ 55 հաում պարեկային ծառայության աշխատակիցների կողմից՝ ձերբակալվել և ներկայացվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության երաշխ քաղաքի վարչության Շենգավիթի բաժին:
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ Միշա Ամոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 18.10.2023 թվականից գտնվելով ՀՀ ՊՆ Ն զորամասի թերապիայի բաժանմունքում ստացիոնար բուժման մեջ՝ 12.11.2023 թվականին ժամը 21:30-ի սահմաններում զորամասի բակում ծխելու եղանակով ապօրինի գործածել է կանեփ տեսակի թմրանյութ։
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Վալերի Արմանի Վադանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա գտնվելով ծառայության մեջ ՀՀ ՊՆ Ն զորամասում, երբ գտնվել է արձակուրդում, այդ ժամանակահատվածում ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Ն. Դվին բնակավայրի ճանապարհի եզրից քաղելու եղանակով ապօրինի ձեռք է բերել մարիխուանա տեսակի թմրանյութ: Իր հետ թմրանյութը զորամաս է տեղափոխել գործածելու նպատակով, որը ապօրինի գործածել է զորամասում և նույն օրը ձեռք բերած մարիխուանա տեսակի թմրամիջոցը տվյալ զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Է. Թորգոմյանը ներկայացրել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողներին:
Ըստ ArmLur.am-ի տեղեկությունների՝ Կարեն Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ ՊՆ Ն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, կոչումով շարքային, 2022 թվականի սեպտեմբեր ամսին՝ քննությամբ հստակ չպարզված օրը և ժամին Արմավիրի մարզի Արևիկ բնակավայրին հարող տարածքի դաշտամիջյան հատվածից, վայրի աճած կանեփի բույսից քաղելու միջոցով ապօրինի ձեռք է բերել զգալի չափերով՝ 6,39 գրամ հաստատուն չոր քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց և ապօրինի պահել է վերնազգեստի ծոցագրպանում, այնուհետև 2023 թվականի հունվարի 13 ին զորակոչվելուց նշված թմրամիջոցը փոխադրել է ՀՀ ՊՆ Ն զորամասի տարածք, որից հետո նշված թմրամիջոցը ապօրինի պահել է զորամասի տարածքում՝ քարի տակ, որտեղից վերցրել է 2023 թվականի ապրիլի 09-ին և ապօրինի պահել է զինվորական համազգեստի ծոցագրպանում:
Բացի այդ, Կարեն Ստեփանյանը 2023 թվականի ապրիլի 09-ին, ժամը 20:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ Ն զորամասում ծխելու եղանակով ապօրինի գործածել է կաննաբինոիդների դասին պատկանող թմրալկալոիդներ պարունակող թմրանյութ:
Կարեն Ստեփանյանը 13.04.2023 թվականին ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 7-րդ կայազորային քննչական բաժնի ավագ քննիչին գրավոր հաղորդում է ներկայացրել այն մասին, որ զգալի չափերով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցը 2023 թվականի ապրիլի 02֊ին, ժամը 15:30-ի սահմաններում, զորամասի ճաշարանում իրեն ապօրինի իրացրել է իր համագյուղացի Ռ. Մկրտչյանը, այդ կերպ իրավասու մարմնին անձի կողմից հանցանք կատարելու մասին սուտ տեղեկություններ է տվել՝ Ռ. Մկրտչյանին մեղադրելով ծանր հանցագործություն կատարելու մեջ:
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ Դենիս Միխաիլի Մինիկովը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված, պատժի սպառնալիքով արգելված, մեղավորությամբ կատարված այն արարքների կատարման համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ Ն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, 2023 թվականի հոկտեմբերի 08-ին, գտնվելով ազատ արձակման մեջ, «Տելեգրամ» սոցիալական կայքից գնել է «Տետրահիդրոկաննաբինոլ» տեսակի թմրամիջոց, ինչից հետո, Երևան քաղաքի Կոմիտաս փողոցից վերցնելով թմրամիջոցը, նույն փողոցի դեղատներից մեկից գնել է մեկ հատ բժշկական կաթուցիչ, որով էլ՝ միայնակ, մեկ անգամ՝ դրսում ծխելու միջոցով, ապօրինի գործածել է կաննաբինոիդների խմբին պատկանող թմրալկալոիդներ պարունակող թմրանյութի մի մասը, իսկ մնացած զանգվածը լցնելով կաթուցիչի մեջ իր հետ տեղափոխել է ՀՀ ՊՆ Ն զորամաս՝ ծառայության թմրանյութ գործածած վիճակում:
Բացի դա, Դենիս Միխաիլի Մինիկովը, հանդիսանալով ՀՀ ՊՆ Ն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, 2023 թվականի հոկտեմբերի 09-ին` ժամը 01:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ Ն զորամասի ծխարանում ապօրինի գործածել է՝ 2023 թվականի հոկտեմբերի 8-ին իր հետ նախապես նույն զորամաս բերված, կաննաբինոիդների խմբին պատկանող թմրալկալոիդներ պարունակող թմրանյութ:
Բացի դա, Դենիս Միխաիլի Մինիկովը, հանդիսանալով ՀՀ ՊՆ զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, 2023 թվականի հոկտեմբերի 17-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ Ն զորամասի ծխարանում ապօրինի գործածել է՝ 2023 թվականի հոկտեմբերի 8-ին իր հետ նախապես նույն զորամաս բերված, կաննաբինոիդների խմբին պատկանող թմրալկալոիդներ պարունակող թմրանյութ:
Այսինքն՝ Դենիս Միխաիլի Մինիկովին մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 531-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 531-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 531-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքների կատարում:
Մանրամասները՝ տեսանյութում։
Քնար Մանուկյան