Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահը ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը  գրում է. «2012թ. ամառային օլիմպիական խաղերի ժամանակ Հայաստանի հավաքականի անբավարար արդյունքներից հետո ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հավաքականի ձախողումները վերագրեց ֆեդերացիայի նախագահին եւ Սամվել Խաչատրյանը հրաժարական տվեց 2012թ սեպտեմբերի 6-ին: Սակայն այդ որոշումից հետո ֆեդերացիայում այլ բնույթի խախտումներ են ի հայտ եկել: «Ժողովուրդ‰-ը պարզեց, որ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նոր նշանակված նախագահ Արմեն Շահազիզյանը հայտնվել է Պետական եկամուտների կոմիտեի ուշադրության կենտրոնում: Պարզեցինք, որ մարտի 8-ին Ֆեդերացիայի նախագահ Շահազիզյանը մաքսային ճանապարհով Հայաստան է ներմուծել մարզական գույք՝ մասնավորապես ծանրաձող, սակայն չի հայտարարագրել դրանք»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս