ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Գոյ»-ի շահերի ներկայացուցիչը զանգահարել է ոստիկանություն․ թույլ չեն տալիս մտնել թատրոն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Գոյ» թատրոնը կվերսկսի իր գործունեությունը։ «Գոյ» թատրոնի ներկայացուցիչներն այս խորագրով ասուլիս էին անոնսել։ Թատրոնի բակում փաստաբան Կարո Ասատրյանը նշեց, որ Արդարադատության նախարարությունից ստացել են իրենց հարցի վերաբերյալ պարզաբանում։

Մինչ փաստաբանը խոսում էր, դուրս եկավ Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը, լրագրողներին ու «Գոյ» թատրոնի երկու ներկայացուցչի հրավիրեց ներս ու սկսեց խոսել։ Ասաց ԿԳՄՍ նախարարության հովանու ներքո բանակցություններ են ընթանում, որին ակտիվորեն մասնակցում են նաև «Գոյ» թատրոնի ներկայացուցիչները։

Ասուլիսի մասնակիցներն ընդհատեցին՝ հարցնելով, թե ինչի՞ համար են հավաքվել, այլ բաներ է Մկրտչյանը խոսում։

«Ներողություն, այստեղ դուք չեք ասում՝ ինչ անենք»,-արձագանքեց Մկրտչյանը։

Իրավիճակն այնքան թեժացավ, որ «Գոյ»-ի ներկայացուցիչները լքեցին դահլիճը։

Որոշ ժամանակ անց «Գոյ»-ի ներկայացուցիչները զանգահարեցին ոստիկանություն, քանի որ Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի տնօրինությունը թույլ չի տվել մտնել թատրոն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Սրապիոնյան




Լրահոս