Հոկտեմբերի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի «Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի շրջանակում կազմակերպած «Երիտասարդի երազանք» նախագծի բարեգործական ընթրիքին մասնակցել է 62 հաջողակ տղամարդ գործարար, ինչի արդյունքում «Իմ Քայլը» հիմնադրամը հավաքել է 62 մլն դրամ: Հայտնում են «Իմ քայլը» հիմնադրամից:
Ուսումնասիրելով՝ ովքեր են «Իմ Քայլը» հիմնադրամի նվիրատուները՝ ArmLur.am-ը հետաքրքիր փաստեր է արձանագրում։
Այսպիսով՝ «Իմ Քայլը» հիմնադրամի երեկույթին մասնակցել է Գաբրիել Չեմբերջյանը, որը, հավանաբար, 2019 թվականին ևս մասնակցել է դրամահավաքին, որի ընթացքում նվիրատվության չափը սկսվել է 1000 դրամից, ոչ թե մեկ միլիոնից։
Ըստ շրջանառվող լուրերի՝ այդ ժամանակ հանգանակել էր 25 հազար ԱՄՆ դոլար։ Հարկ է նշել, որ Գաբրիել Չեմբերջյանը «Փյունիկ» բարեգործական հիմնադիր-նախագահ Գաբրիել Ջեմբերջին է։
Տարածված տեղեկությունների համաձայն՝ «Իմ քայլը» հիմնադրամի վերջին դրամահավաքին Չեմբերջյանը նվիրաբերել է 50 հազար դոլար։
«ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի»-ն հիմնադրվել է 2010 թվականի հուլիսի 20-ին, որի 40 տոկոս բաժնետերը, ըստ լուրերի, «Փյունիկ» բարեգործական հիմնադրամն է։
2018 թվականին «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի»-ի մյուս՝ 20 տոկոսի, սեփականատերը «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի մեկ այլ անդամ է, ըստ տեղեկությունների, ընկերության մնացած 20 տոկոսը պատկանում է Լիլիթ Բագրատյանին, ով ընկերության հիմնադիր Գոռ Առաքելյանի մայրն է։
ՊԵԿ-ի քննչական վարչության քննիչների և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները 10 հասցեներում, այդ թվում՝ «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ընկերության հիմնադիրների բնակարաններում և «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի գրասենյակում կատարել է խուզարկություններ, որից արդյունքների մասին, համաձայն «Հետք»-ի հրապարակման, կոմիտեից տվյալներ չեն հաղորդել։
Համաձայն մամուլի հրապարակումների՝ Գաբրիել Ջեմբերջյանի մասնակցությամբ ընկերությունը 300 մլն դրամի վնաս է պատճառել պետությանը։
ArmLur.am-ի տեղեկություններով՝ Գաբրիել Ջեմբերջյանը ժամանակի թելադրանքի մարդ է, հերբ անհրաժեշտ է, իշխանության հետ է լավ, երբ անհրաժեշտ է, ընդդիմության հետ է լավ։ Իսկ Աննա Հակոբյանի կազմակերպած երեկույթի մասնակցությունը, կարելի է եզրակացնել, որ մեկ նպատակ ուներ՝ կարճել քրեական գործերը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Էմմա Միքայելյան