Մարզպետի եւ քաղաքապետի հարաբերությունները ծայրաստիճան լարված են. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. ««Հրապարակի» տեղեկություններով, վերջերս ծայրաստիճան լարվել են Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի եւ Սեւանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանի՝ հայտնի Ուդոյի հարաբերությունները: Այնքան, որ վերջին ամիսներին քաղաքապետը բոյկոտել է մարզպետի հրավիրած նիստերը: Թե որն է կոնֆլիկտի պատճառը, հստակ հայտնի չէ:

Հիշեցնենք, որ Ղուկասյանը քաղաքապետ դարձավ մարզպետի աջակցությամբ, մինչդեռ այժմ մերձավոր շրջապատում խոսելիս հայտարարում է, որ Գրիգորյանի՝ մարզպետ դառնալու համար ինքը գործի է դրել իր լայն կապերը»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս