Armenian text to speach

Կարմիր խաչը հոկտեմբերին այցելել է Բաքվում պահվող անձանց, նրանք կապ են հաստատել ընտանիքի անդամների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները հոկտեմբերին այցելել են Բաքվում պահվող բոլոր հաստատված անձանց։ Այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում հայտնեց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ղեկավար Զառա Ամատունին։

«Հնարավորություն է տրվել յուրաքանչյուրին կապ հաստատել ընտանիքի անդամների հետ»,- ասաց նա։

Հիշեցնենք՝ Ադրբեջանում այս պահին պահվում է Ադրբեջանի կողմից հաստատված 23 անձ, որոնցից 17–ը գերեվարվել են 2023 թ.–ի ագրեսիայի արդյունքում։ Նրանցից 8-ը բարձրաստիճան պաշտոնյա են, 10-ը՝ զինծառայող, 5-ը՝ քաղաքացիական անձ։




Լրահոս