«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ով անհամբեր սպասում է Քննչական պետական կոմիտեի ստեղծմանը եւ դրա պետի պաշտոնում իր նշանակմանը, շարունակում է օգտվել պետական բարձրաստիճան պաշտոնյայի ատրիբուտներից։
Մասնավորապես՝ նախկին դատախազի թիկնազորը շարունակում է մնալ իր տրամադրության տակ, նրան ուղեկցում է ՊՊԾ հատուկ ավտոմեքենաներով։ Ինքը Հովսեփյանը շրջում է իր տխրահռչակ «Ֆոլցվագեն Ֆաետոնով»:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում