
ArmLur.am-ը հերթական ահազանգն է ստացել քաղաքացիներից, որ Նոր Նորք վարչական շրջանի Բաղյան 2/5 հասցեում ապօրինի շինարարություն է իրականանում։
ArmLur.am-ը տեղում խոսել է աշխատակիցների հետ, որոնք հայտնեցին, որ շինթույլտվություն ունեն, թույլտվությունը ստացել են Երևանի քաղաքապետարանից և Նոր Նորք վարչական շրջանի թաղապետարանից։
ArmLur.am-ի հետ զրույցում շինհրապարակի աշխատակիցներն ասացին, որ տեսախցիկի առաջ չեն ուզում խոսել, սակայն ասացին, որ շուկա է կառուցվում՝ գյուղմթերքի համար։ Շինարարությունը իրականացվում է այս օգոստոս ամսից և մեծ հավանականությամբ կավարտվի այս տարեվերջին։
ArmLur.am-ը դեռ նախորդ ուրբաթ օրը կապ էր հաստատել Երևանի քաղաքապետարանի հետ՝ պարզելու՝ կա՞ արդյոք շինարարության համար համապատասխան թույլտվությունը, թե՞ ամեն դեպքում շինարարությունն իրականանում է ապօրինաբար, սակայն մինչ օրս պատասխան չունենք։ Երևանի քաղաքապետարանից պատասխան ստանալու դեպքում ArmLur.am-ը այն կհրապարակի։
Մանրամասները՝ տեսանյութում։
Աննա Սրապիոնյան, Հովսեփ Հովսեփյան