
Հայաստանի բասկետբոլի հավաքականին առաջիկա խաղի համար կմարզի Գեորգի Ղազանչյանը:
Այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռեքս Կալամյանը NBA-ում ունեցած զբաղվածության պատճառով չի օգնի թիմին նոյեմբերի 24-ին կայանալիք Հայաստան – Ավստրիա խաղում: Հավաքականը հանդես կգա Գեորգի Ղազանչյանի գլխավորությամբ: Գեորգի Ղազանչյանը նաև Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչն է, որի հետ թիմը մասնակցել է 2024 թվականի Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությանը։
Հայաստանի ազգային հավաքականը ուսումնամարզական հավաքը կսկսի նոյեմբերի 15-ից՝ պատրաստվելով հանդիպմանը։