«168 ժամ» թերթը գրում է. «Պարզվում է՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու ՀՀ կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչ «C-Quadrat Ampega Asset Management Armenia»–ի տնօրենների խորհրդի նախագահ Էռնստ-Լուդվիգ Դրայսը վաղեմի ծանոթներ են։ Նրանք ոչ թե ծանոթացել են Հայաստանում կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման ժամանակ, այլ շատ ավելի առաջ՝ 2002 թվականին:
Այդ ժամանակ Կենտրոնական բանկի և գերմանական գործընկեր բանկերի նախաձեռնությամբ և անմիջական մասնակցությամբ Գերմանիայում Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության շրջանակներում բարեկամական համագործակցության համաձայնագիր ստորագրվեց Գերմանիայի Լորշ և Հայաստանի Գեղարդ վանքերի միջև։
Այստեղից սկսվել է Տիգրան Սարգսյանի բարեկամությունը Լորշի և գերմանացի ֆինանսիստների հետ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։