Հայաստանում նշվում է Հետախույզի օրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 5-ին Հայաստանում նշվում է Հետախույզի օրը:

Հայաստանի Զինված ուժերում հետախուզական ստորաբաժանումների ձևավորումը ավարտվել է 1992 թվականին: Նոյեմբերի 5-ին կամավորական ջոկատների հիմքի վրա ավարտվել է ՀՀ ԶՈՒ հետախուզական զորամասի ձևավորումը և, ավելի ուշ, հենց այդ օրն էլ ՀՀ ԶՈՒ-ում պաշտոնապես ընդունվեց հետախուզական զորքերի օր:

Հետախուզական զորքերի բազմաթիվ խնդիրների թվում հետախույզների գերխնդիրը հակառակորդի մասին տեղեկությունների ձեռքբերումն է ու հակառակորդի խմբավորումների հայտնաբերումն է, տեղեկությունների հավաքագրումը, հակառակորդի կարևոր օբյեկտների ոչնչացումը կամ շարքից դուրս բերումը, հակառակորդի թիկունքում դիմադրության կազմակերպություններին օգնության ցուցաբերումը, զանգվածային խոցման և բարձր ճշգրտության զենքի կիրառմանը հակառակորդի նախապատրաստվելու նշանների հայտնաբերումը:

Այսօր ՀՀ ԶՈւ հետախուզության ստորաբաժանումները հաստատակամ քայլերով ամրապնդում են իրենց մարտունակությունը: Պատերազմական տարիներին ձևավորված ստորաբաժանումների անձնակազմերը բանակաշինությանը համաքայլ կատարելագործեցին իրենց մարտավարամասնագիտական տեսական գիտելիքներն ու գործնական հմտությունները, հարստացվեց ուսումնական և նյութատեխնիկական բազան:

Արձանագրված ձեռքբերումներով ու նվաճումներով ԶՈւ հետախուզությունն այսօր կայացած կառույց է և իր կարևորագույն տեղն է զբաղեցնում մյուս զորատեսակների շարքում:

Զինված ուժերի հետախուզական ստորաբաժանումները հմտորեն շարունակում են իրենց չափազանց կարևոր գործը և օրըստօրե կատարելագործում են մարտական պատրաստվածությունն ու վարպետությունը:




Լրահոս