ՌԴ Դաշնային խորհուրդը երկրում նախագահական ընտրությունների օր է նշանակել 2012 թվականի մարտի 4-ը: ИТАР-ТАСС-ի համաձայն` խորհուրդը որոշումն ընդունել է միաձայն:Այս կիրակի կանցկացվի Единая Россия կուսակցության համագումարի երկրորդ մասը: Հիշեցնենք, որ առաջինն անցկացվել էր սեպտեմբերին: Կուսակցությունը կառաջադրի վարչապետ Վլադիմիր Պուտինի թեկնածությունը:Նախագահական լիազորությունների նոր ժամկետը արդեն 6 տարի է՝ նախկին 4-ի փոխարեն:Նախագահի պաշտոնին են հավակնում “Ուրիշ Ռուսաստան” կուսակցության առաջնորդ Էդուարդ Լիմոնովը, Ռուսաստանի Կոմկուսի առաջնորդ Գենադի Զյուգանովը եւ Ռուսաստանի լիբերալ-դեմոկչատական կուսակցությունից` Վլադիմիր Ժիրինովսկին:
Ռուսաստանում նախագահական ընտրությունների օրը հայտնի է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ