
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ արդեն մի քանի օր է, ինչ Երեւանի մանկապարտեզներում ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը սննդի մասով ստուգումներ է անցկացնում: Նշենք, որ այս տեղեկությունը հաստատվեց նաեւ ծառայության կողմից: Թե ինչն է անցկացվող ստուգումների պատճառը «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել ՍԱՊԾ մամլո խոսնակ Արմինե Սուքիասյանից: Նրա խոսքերով՝ ստուգումներն անցկացվում են Երեւանի 11 մանկապարտեզներում. «Դրանք պլանային ստուգումներ են»:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: