
Ողջունում եմ սոցիալական արդարությանը նվիրված մեր համաժողովը, որը ժամանակակից աշխարհում ամենակարևոր թեմաներից մեկին է անդրադառնում: Այս մասին, այսօր նոյեմբերի 5-ին, «Ճանապարհ դեպի սոցիալական արդարություն․ արժանապատիվ աշխատանք» միջազգային համաժողովի ժամանակ իր ելույթում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Յուրաքանչյուր կառավարության ու հանրության համար սոցիալական արդարությունն ունի չափազանց կարևոր նշանակություն: Ուզում եմ ձեզ հետ կիսվել սոցիալական արդարության թերևս ամենաֆունդամենտալ, ամենակարևոր գործոնով: Իմ կարծիքով՝ սոցիալական արդարությունը հնարավոր դարձնելու համար անհրաժեշտ է ապահովել կրթության հասանելիությունը բոլորի համար: Դժվար է պատկերացնել սոցիալական արդարություն առանց կրթության արդար հասանելիության: Այն բոլոր խնդիրները, որոնք ի հայտ են գալիս սոցիալական արդարության ոլորտում, դրանց մի զգալի մասը կապված է կրթության հասանելիության կամ կրթության որակի հետ»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում։