ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայկ Մարությանը փողոց է դուրս եկել. պայքարում է տրանսպորտի թանկացման դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը Հյուսիսային պողոտայում է։ ArmLur.am-ը հարց է ուղղել կապված «Առավելագույնը՝ 100 դրամ» նախաձեռնության հետ՝ արդյո՞ք արդյունք կտա ստորագրահավաքը։

ArmLur.am-ը գրել էր, որ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը նախաձեռնել է ստորագրահավաք՝ հունվարի մեկից տրանսպորտային համակարգում սպասվող թանկացումների դեմ։

«Սիրելի երեւանցիներ, սկսում ենք ստորագրահավաք՝ հունվարի 1-ից նախատեսված տրանսպորտի թանկացման դեմ։ ՔՊ-ական իշխանությունը ոչ միայն չի կարողանում նորմալ կազմակերպել էլեկտրոնային վճարման համակարգին անցումը՝ քաոս եւ անհարմարություններ ստեղծելով մեր քաղաքացիների համար, այլեւ մտադիր է հունվարի 1-ից լրջորեն թանկացնել տրանսպորտը»,- իր հայտարարության մեջ նշել է Հայկ Մարությանը։

Նշենք, որ արդեն այսօր՝ նոյեմբորի 5-ին, մեկնարկում է Հայկ Մարությանի «Առավելագույնը՝ 100 դրամ» նախաձեռնությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Սրապիոնյան




Լրահոս