Կրեմլի մեծ պալատի Ալեքսանդր սրահում ընթացել է օտարերկրյա նոր դեսպանների կողմից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հավատարմագրերի հանձնման արարողությունը։ Դրան մասնակցում են բանագնացներ 28 երկրներից, այդ թվում՝ «ոչ բարեկամական», օրինակ՝ Սառա Թեյլորը Կանադայից և Ակիրա Մուտոն Ճապոնիայից։
Մասնակիցների թվում են նաև Արգենտինայի նոր դեսպան Էնրիկե Իգնասիո Ֆերեր Վիեյրան, Բելգիայի դեսպան Միշել Ջերեբզոֆը, Դանիայի դեսպան Յեսպեր Վահրը, Իռլանդիայի դեսպան Յուլիան Կլերը, Իսպանիայի դեսպան Ռիկարդո Մարտինես Վասկեսը, Իտալիայի դեսպան Սեսիլիա Պիկոնիոնը, Նիդեռլանդներյի դեսպան Ջոաննեկեա Բալֆորթը, և Ֆինլանդիայի դեսպան Մարյա Լիիվալան:
Ռուսական պետության ղեկավարին հավատարմագրերն են հանձնել նաև մի շարք բարեկամ երկրների դեսպաններ, այդ թվում՝ Հնդկաստանից Վինայ Կումարը, Բելառուսից Ալեքսանդր Ռոգոժնիկը, Ղրղզստանից Կուբանիչբեկ Բոկոնտաևը, Ադրբեջանից Ռախման Մուստաֆաևը և Հայաստանից Գուրգեն Արսենյանը։
Նոր դեսպաններ կժամանեն նաև Ալբանիայից, Բոսնիա և Հերցեգովինայից, Բուրկինա Ֆասոյից, Զիմբաբվեից, Իսրայելից, Քենիայից, Լաոսից, Մալայզիայից, Մալթայից, Մյանմայից, Նիգերից և Եթովպիայից։
Հավատարմագրերի հանձնումը խորհրդանշում է Ռուսաստանում նոր դեսպանի դիվանագիտական կարիերայի սկիզբը։ Սա առաջին նման արարողությունն է 2024 թվականին, դրանք սովորաբար անցկացվում են տարին մի քանի անգամ։ Վերջին անգամ Պուտինը նոր դեսպանների հետ հանդիպել է 2023 թվականի դեկտեմբերի 4-ին, երբ ընդունել էր 21 նոր ժամանած դիվանագետների հավատարմագրերը։