Ռուսաստանն ամեն ինչ անում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման և Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար՝ հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Նույն ոգով է կառուցվում մեր համագործակցությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ։ Մենք արել և անում ենք ամեն ինչ ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման, Անդրկովկասում կայուն խաղաղություն ապահովելու համար: Այսուհետ ևս կաջակցենք խաղաղության պայմանագրի կնքման, պետական սահմանի սահմանազատման և տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման աշխատանքներին՝ 2020-2022 թվականների բարձր մակարդակի հայտնի եռակողմ պայմանավորվածությունների հունով», – ասել է Կրեմլի ղեկավարը: