Գյումրիի ավագանին արտահերթ նիստ կանի․ օրակարգում համայնքապետի ընտրության հարցն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նոյեմբերի 8-ին նիստ է նախաձեռնելու։

Օրակարգում համայնքապետի ընտրության հարցն է լինելու։ Եթե ավագանին 2 անգամ արտահերթ նիստով համայնքապետ չընտրի, ապա ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվելու։

Հիշեցնենք, որ համայնքապետի ՔՊ-ի թեկնածուն պատգամավոր Կարեն Սարուխանյանն է։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 28-ին  Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը հրաժարական է տվել ու մինչ օրս նրա պաշտոնը թափուր է մնացել։

Քրիստինա Մուշեղյան

 




Լրահոս