
Ռուսաստանի նախագահը հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ ուշադրություն է հրավիրել հոկտեմբերին Կազանում կայացած BRICS-ի գագաթնաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի զրույցի վրա, այն անվանել «օգտակար»:
«Չեմ կարող գոհունակություն չհայտնել, որ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներն օգտվել են Կազանում BRUCS-ի գագաթնաժողովի հարթակից և օգտակար զրույց են ունեցել սկզբունքային հարցերի շուրջ, որոնք վերաբերում են տարածաշրջանում կայուն խաղաղության և ազգամիջյան համաձայնության ձեռքբերմանը», – ընդգծել է Պուտինը: