ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում վնասատու միջատները լցվում են բնակարաններ. բնակիչներն ահազանգում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի խմբագրությունը տևական ժամանակ է, ինչ ահազանգեր է ստանում այն մասին, որ բազմաբնակարան շենքերի բնակարաններում միջատներ են լցվում պատուհաններից, իսկ ավելի կոնկրետ՝ մորեխներ, զատիկներ և խավարասերներ։

Բանն այն է, որ մորեխները լցվում են ոչ միայն առաջին կամ երկրորդ հարկեր, այլև հինգերորդ, վեցերորդ և այլ բարձր հարկեր՝ չնայած նրան, որ արդեն եղանակը ցրտել է։

ArmLur.am-ին ահազանգած քաղաքացիների խոսքով՝ խնդիրը առկա է գրեթե մեկ ամիս։

Նշենք, որ միջատների առկայությունը բազմաբնակարան շենքերի բնակարաններում հիմնականում նկատվում է Կենտրոն վարչական շրջանում, հատկապես՝ Արաբկիրում, Մալաթիա-Սեբաստիայում, Աջափնյակում։

ArmLur.am-ը, խնդրով պայմանավորված, փորձեց կապ հաստատել «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պաշտպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանի հետ՝ պարզելու՝ ինչի՞ հետևանքով են շատացել միջատները և ի՞նչ է արվում խնդրին լուծում տալու համար։

«Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պաշտպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը ArmLur.am-ին փոխանցեց, որ վնասատու միջատները հիմնականում այն ծառերի վրա են լինում, որոնք նորերով չեն փոխարինվել։ Խոսքը թեղիների մասին է, որոնք, ըստ Բեգոյանի, կենսունակությանը մոտ են, քանի որ սովորաբար թեղիների երկարակեցությունը 40-45 տարին է, իսկ Երևանում առկա թեղիները 70 տարվա պատմություն ունեն։

Այսինքն, կարելի է ենթադրել, որ մի կողմից կտրելով Երևանի հնաբնակ ծառերը՝ օգուտ է լինելու վնասատուներին՝ իրենց ձմեռանոցի հետ վերացնելու համար, իսկ մյուս կողմից վնաս՝ ամառվա տապից չպաշտպանվելու, թթվածնի պակաս ունենալու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Սրապիոնյան




Լրահոս