
Օվեռն-Ռոն-Ալպ տարածաշրջանի վեց քաղաքի պատվիրակությունը՝ տարածաշրջանի փոխնախագահ և Վիենի քաղաքապետ Թիերի Կովաչի գլխավորությամբ այցելել է Հայաստանի ռազմավարական տարածաշրջան՝ Սյունիք: Այդ մասին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին:
«Նախագահ Լորան Վոկյեի նախաձեռնությամբ երկու տարածաշրջանների միջև 2023 թվականի մարտին հաստատված հարաբերությունները զարգանում և խորանում են»,- նշել է դիվանագետը:
Նա տեղեկացրել է, որ Բրոնի, Վյենի, Մոռնանի, Սեն Շամոնի, Մոնտելիմարի և Լե Պյուի ան Վելեի ներկայացուցիչները հանդիպել են Սյունիքի համայնքապետարաններում գործընկեր քաղաքների քաղաքապետների հետ: Սյունիքի բոլոր քաղաքները շուտով քույր քաղաքներ կդառնան Օվեռն-Ռոն-Ալպ շրջանի քաղաքների հետ՝ հայտնել է դեսպանը։