Բանգկոկում պայթել է 2 ռումբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բանգկոկի շինհրապարակներից մեկում շինարարները պատահաբար պայթեցրել են 2 ռումբ, որը, հետագայում պարզվեց, պատկանում է Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանին:

Պայթյունի արդյունքում մահացել է 7 մարդ, և վիրավորվել ՝ 19-ը: Պայթյունը մոտ 3 մետրանոց փոս է առաջացրել և վնասել տարածքի շինությունները:

Ռումբը եղել է 1 մետր երկարության և 225 կիլոգրամ: Ոստիկանությունը հայտնել է, որ շինարարները մտածել են, թե ռումբերը արդեն ակտիվ չեն եղել և ցանկացել են հանել դրանք հատուկ գործիքներով, տեղեկացնում է CNN-ը:




Լրահոս