Ավստրալիան 14 ռազմական նավ կուղարկի Ուկրաինա՝ Սև ծովում օգտագործելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավստրալիայի կառավարությունն անվճար 14 ռազմական նավ կուղարկի Ուկրաինա՝ ավելի քան 9 միլիոն դոլար արժողությամբ, հայտնել է երկրի պաշտպանության նախարարության ղեկավար Ռիչարդ Մարլսը։

Պաշտպանության նախարարության տարածած հայտարարության մեջ նա ասել է, որ ռազմական օգնության նոր փաթեթը «Ուկրաինային հնարավորություն կտա ամրապնդել ծովային անվտանգությունը և ապահովել առափնյա պահպանություն»:

«Ավստրալիայի զինված ուժերին պատկանող այս արագ և մանևրելի նավակները կբարձրացնեն Ուկրաինայի Զինված ուժերի ծովային հնարավորությունները», – ասել է Մարլը:

Ավստրալիայի պաշտպանության նախարարության ղեկավարը նաև հիշեցրել է, որ Կանբերայի կողմից Կիևին տրամադրվող ռազմական օգնության ընդհանուր ծավալը գերազանցում է 1,3 միլիարդ ավստրալիական դոլարը (856 միլիոն դոլար): Եվս մոտ 200 միլիոն ավստրալիական դոլար (մոտ 131 միլիոն դոլար) ուղարկվել է որպես մարդասիրական օգնություն։




Լրահոս