ՄԱԿ-ը հայտարարել է, որ Լիբանանում արդեն կա մոտ միլիոն սիրիացի փախստական:
ՄԱԿ-ի փախստականների գործակալության տնօրեն Անտոնիո Գուտերեսը հայտնել է, որ Լիբանանը դարձել է ամենամեծ քանակությամբ փախստականներին ապաստան տվող երկիրը աշխարհում ՝ տեղեկացնում է BBC-ն:
Օրեր առաջ Human Rights Watch-ի ներկայացրած զեկույցի համաձայն Սիրիայի պատերազմի ընթացքում 150 հազար մարդ է մահացել:
Guardian-ի հաղորդմամբ, ավելի քան 6.5 միլիոն մարդ տեղահանվել է Սիրիայի ներսում, իսկ 2.6 միլիոնը ՝ ապաստան են գտել երկրից դուրս:
ՄԱԿ – ի փախստականների գործակալությունը հայտնում է, որ մինչ այս տարվա վերջ երկրից դուրս ապաստան փնտրողների թիվը կհասնի 4 միլիոնի:
Ավելի քան 587 հազար փախստական ապաստան է գտել Հորդանանում, ավելի քան 649 հազարը Թուրքիայում և 1 միլիոնը ՝ Լիբանանը: